Վանեցյանը՝ ոստիկանությանը. Զգուշացնում եմ, այսօր ապօրինի գործողություն կատարողը վաղը պատասխան է տալու օրենքի առաջ
«Ոստիկանությունն այսօր մեր երիտասարդների գրեթե բոլոր խմբերի նկատմամբ բիրտ ուժ կիրառեց, ձերբակալվեցին ընդդիմադիր մի քանի ակտիվիստների»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօրվա իրադարձությունները ներկայացնելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին նա Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի գործողությունների մեկնարկի մասին՝ գիշերելով հրապարակում։
Ուղիղ եթերում ԱԱԾ նախկին տնօրենն իրավապահներին զգուշացրեց՝ ուժ կիրառելով որևէ արդյունքի չեն հասնի։
«Խնդրում եմ, բոլորդ մնացեք օրինականության, օրենքի սահմաններում։ Հավատացեք, այս իշխանության օրերը հաշվված են, և բոլորը պատասխան են տալու օրենքի առաջ»,-ասաց նա։
Ուղիղ եթերին կից նա հրապարակել է այս գրառումը.
«Հայաստանը ոտքի է կանգնում:
Որևէ բիրտ ուժ չի կարող կասեցնել քաղաքացու կամքը:
Զգուշացնում եմ, որ այսօր ապօրինի գործողություն կատարողը՝ վաղը պատասխան է տալու օրենքի առաջ:
Եկեք Ազատության հրապարակ:
Ժամը 19:00-ին սկսում ենք մեր այսօրվա երթը»։
Հարակից հրապարակումներ`
- Սոս Հակոբյանը ոստիկանների կողմից «անհամաչափ և ապօրինի բիրտ ուժ» կիրառելու կադրերն է հրապարակել
- Արսեն Բաբայանը ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրում է ոստիկանների՝ Աբովյան-Կորյուն խաչմերուկում իրականացրած գործողություններին
- Մոտոցիկլետներով երթի մասնակիցներին ոստիկանները «լկտիաբար» տարել են բաժին
- «Հայրենիք»-ի անդամները մոտոցիկլետներով երթ են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան