«Տիգրանաշենը մնալու է հայկական». Երկրորդ խումբը շարժվեց
Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրից այսօր «Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանը, դաշնակցական երիտասարդներ ու մի խումբ քաղաքացիներ շարժվեցին դեպի Երևան։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի մեկ այլ խումբ դեպի Երևան ուղղություն էր վերցրել երեկ Տավուշի մարզի Իջևան համայնքից։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Արցախն ապրում են վճռորոշ օրեր։ Այսօր, առավել քան երբևէ մեզանից պահանջվում է միասնական ու վճռական լինել, արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար։ Իսկ մինչ այդ մենք պետք է հեռացնեն այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արցախը թողնել Ադրբեջանի կզմում, պատրաստ են ամեն օր Գեղարքունիքից, Սյունիքից, Հայաստանի այլ տարածքներից հատվածներ տալ թշնամուն։ Մենք դրան ասում ենք ոչ ու սկսում ենք վճռական պայքար»,-հայտարարեց Աննա Գրիգորյանը երթի մեկնարկից առաջ։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ այս պայքարն ավարտվելու է հաղթանակով։
«Մեզանից որևէ մեկը հանձնվելու իրավունք չունի, պայքարելու ենք հանուն Արցախւի, Հայաստանի։ Մերն է լինելու հաղթանակը, ուրիշ ավարտ չի լինելու»,-ասաց պատգամավորը։
Նա նաև մանրամասնեց, թե ինչու են իրենց երթը սկսում հենց Տիգրանաշենից։
«Նիկոլն ու իր յուրայինները մեկ անգամ չէ, որ ասել են Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, անկլավներ։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Այս մարդիկ պատրաստ են տարածքներ տալ թշնամուն։ Ուրեմն, Տիգրանաշենն էլ, Տավուշի գյուղերն էլ մնալու են հայկական, Սյունիքից էլ որևէ բան չի զիջվելու։ Թող այս իշխանությունն ականջներին օղ անի»,-ասաց նա։
ԱԺ փոխնախագահ, դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Օրվա իշխանությունների հեռացումը պահանջող մեր հայրենակիցների երկրորդ խումբը սկսեց իր քայլարշավը Տիգրանաշենից։
Բարով գաք, սիրելի՛ ընկերներ։ Շուտով Երևանը կդառնա բոլոր արժանապատիվ հայերի գլխավոր հավաքատեղին և մենք միասին կլուծենք Հայաստանի ու Արցախի առջև ծառացած գլխավոր խնդիրը։
Իսկ մինչ այդ մայրաքաղաքի բնակիչներին հրավիրում եմ մեր հաջորդ երթին։ Մեկնարկն այսօր, ժամը 18։30-ին Սասունցի Դավթի արձանի մոտից»։
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի մեկին, մինչև խմբերի Երևան հասնելը ունենալու ենք մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան
- Իջևանից Երևան կշարժվեն Գեղամ Նազարյանը, Ասպրամ Կրպեյանն ու մի խումբ տավուշցիներ
- Առավոտյան Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան