Ոչ մի գործ էլ չի արվում. Զոհված զինծառայողների հարազատները՝ գլխավոր դատախազին
Դատախազության դիմաց բողոքի հավաք իրականացնող 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատներին լսելու ու նրանց պահանջը հասկանալու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դուրս եկավ դատախազության շենքից։
«Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը, դրա համար եմ իջել, խոնարհվում եմ ձեր առաջ»,-ծնողներին դիմելով՝ ասաց Արթուր Դավթյանը։
Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ դատախազական ներգործության ոչ մի միջոց չի ուշացել, այս պահին էլ բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է օբյեկտիվ քննություն իրականացնելու, վերջնական իրավական գնահատական տալու համար։
«Խնդիրն առաջացավ այն պահից, երբ վարչապետն ԱԺ ամբիոնից ձևակերպում արեց՝ որ «կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Այստեղից հարցադրում առաջացավ շատերի մոտ, որ միայն այս ձևակերպու բավարար է, որպեսզի մեղադրանքի նկարագրություն ներկայացվի»,- ասաց Ա. Դավթյանը։
Նա շարունակում էր իր խոսքը, սակայն ծնողներն արդեն նրան չէին լսում, իրենց հարցերն էին փորձում տալ։
Ա. Դավթյանն առաջարկեց հանդիպել 10 ծնողի հետ, հանգիստ իրավիճակում խոսեն, հարցեր տան, ինքն էլ պատասխանի։
«Ես իջա, որպեսզի տեսնեք, որ չեմ խուսափում հարցերին պատասխանելուց։ Բայց նման պայմաններում անհնար է ստանալ հարցերի պատասխանները։ Ձեր պահանջի արդարացիությունը ոչ մի վայրկյան չի կարող վիճարկվել, եկել եք հասկանալու՝ այդ ուղղությամբ գործ արվում է, թե ոչ»,- ասաց Դավթյանը
«Չի արվում»,- արձագանքեին զոհված զինծառայողների հարազատները։
Ծնողները չհամաձայնվեցին առանձին հանդիպել Արթուր Դավթյանի հետ։ Գլխավոր դատախազը հեռացավ, ակցիայի մասնակիցները պահանջեցին կալանավորել նԻկոլ Փաշինյանին։
«Նիկոլ դավաճան»՝ վանկարկում էին դատախազության դիմաց հավաքավծ զոհված զինծառայողների հարազատները։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազին Ներկայացնում ենք պահանջ՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին. Արա Զոհրաբյան
- Զոհված զինծառայողների հարազատները կառավարության մոտով անցնելիս վանկարկեցին՝ «մարդասպան»
- Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, դավաճան բառը շատ քիչ է իր համար. Կարին Տոնոյան
- Դուք մեր ծնողներն եք. Նվեր Կիրակոսյանն իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ծնողներին
- Ազնավուրի հրապարակում բողոքի հավաք են անցկացնում զոհված զինծառայողների հարազատները
- Խոսեցին դավաճանության մասին, հետո՝ լռեցին, քանի որ հասկացան՝ դրա պոչը, եթե ոչ գլուխը, հասնում է իրենց. Խաչիկ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան