«Հիվանդությունը հեշտ ձևով կընթանա». իմունոլոգը՝ կորոնավիրուսի անհետացման հավանականության մասին
Իմունոլոգ, Մեչնիկովի անվան գիտահետազոտական ինստիտուտի ալերգիայի և իմունոթերապիայի լաբորատորիայի վարիչ Միխայիլ Կոստինովը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հետ զրույցում պատմել է կորոնավիրուսի պանդեմիայի ապագայի մասին:
Նրա խոսքով՝ COVID-19-ը չի հեռանա, այդ վիրուսը կմնա։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, պարզ չէ, թե ինչպես կդրսևորվի կորոնավիրուսային վարակը բնակչության շրջանում, քանի որ նրանք, որոնք հիվանդ են եղել, և նրանք, որոնք պատվաստվել են, ունեն իմունիտետ, որը կարող է պահպանվել որոշակի տարիներ։
Փորձագետը նաև հայտարարել է, որ չպետք է ակնկալել հիվանդացության բարձր մակարդակ: Ըստ նրա՝ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հայտնվի COVID-19-ի մեկ այլ տեսակ, որը գրանցվելու է նոր անունով։
«Իմ կանխատեսումը՝ վարակ կա, այն կշրջանառվի, բայց թեթև կլինի։ Առողջական վիճակի շեղումներ ունեցող մարդկանց համար դժվար կլինի»,- պարզաբանել է իմունոլոգը։
Հարակից հրապարակումներ`
- Դեռ վաղ է խոսել կորոնավիրուսային համավարակի ավարտի մասին. մասնագետ
- Վիրուսաբանը գնահատել է «օմիկրոն»-ի մահացության աստիճանը.
- Ընկույզի օգտակար հատկությունները կուժեղացնեն իմունիտետը կորոնավիրուսի դեմ. Ալեքսանդր Մյասնիկով
- Պատվաստումից հետո COVID-19-ով վարակումը կարող է սուպեր իմունիտետ ստեղծել վիրուսի բոլոր շտամների նկատմամբ