Զոհված զինծառայողների հարազատները կառավարության մոտով անցնելիս վանկարկեցին՝ «մարդասպան»
Ազնավուրի հրապարակում բողոքի հավաքին մասնակցած 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները գլխավոր դատախազության դիմաց են։ Հանրապետության հրապարակով՝ կառավարության մոտով անցնելիս նրանք գոռացին՝ «մարդասպան»։
Ծնողներին վրդովեցրեց այն փաստը, որ փողոցով անցելիս մի մեքեա փորձեց անցնել իրենց միջով։
«Այս ի՞նչ վերաբերմունք է։ Այդ տղաներն իրենց կյանքն են զոհաբերել հայրենիքի, իրենց համար, որ այսօր այս վերաբերմունքին արժանանա՞ն, տարրական նորմերի էլ չեն տիրապետում, ձեր վարչապետի նման անբարոյականի նման եք ձեզ պահում»,- ասաց ակցիայի մասնակից մի կին։
Դատախազության դիմաց են նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, դավաճան բառը շատ քիչ է իր համար. Կարին Տոնոյան
- Դուք մեր ծնողներն եք. Նվեր Կիրակոսյանն իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ծնողներին
- Ազնավուրի հրապարակում բողոքի հավաք են անցկացնում զոհված զինծառայողների հարազատները
- Խոսեցին դավաճանության մասին, հետո՝ լռեցին, քանի որ հասկացան՝ դրա պոչը, եթե ոչ գլուխը, հասնում է իրենց. Խաչիկ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան