Ճապոնացի Կարեն Համադան գիրք է հրատարակել Ներսես Շնորհալու և Հայ Առաքելական Եկեղեցու մասին
Ապրիլի 25-ին Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը դեսպանությունում ընդունել է հայագիտություն ուսումնասիրող ճապոնացի Կարեն Համադային, ով վերջերս գիրք է հրատարակել հայ ականավոր եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ և երգահան Ներսես Շնորհալու և Հայ Առաքելական Եկեղեցու մասին: Նշված գիրքը ճապոներեն լեզվով առաջին աշխատությունն է, որն անդրադառնում է Ներսես Շնորհալու գործունեությանը և հայ քրիստոնեությանը: Գրքի մի մասը Համադան թարգմանել է Շնորհալու աշխատությունից՝ գրաբարով:
Ճապոնիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, Համադան նաև մինչ այդ հեղինակել է մի շարք հոդվածներ Հայաստանում քրիստոնեության պատմության մասին: