Ոչ ոք չի իջել մեքենայից, քշել գնացել են․ ականատեսը ՝ հղի կնոջ վրաերթի մասին
Քաղաքացի Դանիելյան Դանիելն ականատես է եղել, թե ինչպես է Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը երիտասարդ կնոջը վրաերթի ենթարկում։ 168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես պատմել է․ «Ես գործն ավարտել էի, գնում էի տուն, դեպքը եղել է մոտավորապես 6։30-ի սահմաններում, մի հատ գմփուն եկավ։ Նիկոլ Փաշինյանի անձնակազմը, որ անցնում էր դեմից մի հատ Պրադո ջիպ, գայիշնիկի ավտո էր, գմփուն եկավ։ Ինձ թվաց ավտովթար եղավ։ Տեսանք ջահել հղի աղջիկ, 20-22 տարեկան, ես եմ ձեռքով հավաքել պամադայա, կոշիկ, շոր։ Պրադո ջիպը հարվածել էր էտ աղջկան»։
Ականատեսը նաև հաստատեց, որ Պրադո ջիպ մեքենայից որևէ մեկը չի իջել ՝առաջին օգնություն ցույց տալու համար։
«Ոչ մեկ չի իջել, քշել գնացել են»,- ավելացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վրաերթի ենթարկված կինը մահացել է
- Արյունարբուն հիմա էլ՝ հանուն իրա տուն հասնելու հղի կնոջը գցեցին մեքենայի տակ ու սպանեցին․ Սամսոնյան
- Շտապօգնության տնօրենը հաստատում է. Լեո-Պարոնյան խաչմերուկից քաղաքացի են տեղափոխել հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան