Արդադարադատության ծաղր. Amnesty-ին Օսման Քավալային ցմահ ազատազրկելու մասին
Ստամբուլի դատարանը թուրք ֆիլանտրոպ և իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալային դատապարտել է ցմահ ազատազրկման։ Նա մեղադրվում է 2013-ին զանգվածային ցույցերին մասնակցելու և կառավարությունը տապալելու փորձի համար։ Յոթ այլ մեղադրյալներ դատապարտել են 18 տարվա ազատազրկման Քավալային աջակցելու համար։
Նշենք, որ տարիներ առաջ Քավալան այցելել էր Երևան, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Այս օր մենք ականատես դարձանք արդարադատության նկատմամբ ամենատպավորիչ ծավալներով ծաղրի։ Այս վճիռը կործանարար հարված է ոչ միայն Օսման Քավալային, մյուս մեղադրյալներին և նրանց ընտանիքներին, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Թուրքիայում ու դրա սահմաններից դուրս արդարադատությանը և իրավապաշտպան գործունեությանը»,-ասել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի գրասենյակի ղեկավար Նիլս Մույժնիեքսը։
Նա նշել է, որ դատարանի վճիռը հակասում է ամեն տրամաբանության, այն անարդար է և ցույց տվեց, որ դատավարության նպատակն է փորձել լռեցնել անկախ ձայնը։
«Մենք շարունակում ենք պահանջել Օսման Քավալայի ու նրա աջակիցների անհապաղ ազատ արձակում»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք ճանաչում Քավալայի,Դեմիրթաշի, սրա, նրա հետ կապված ԵՄ որոշումները․ Էրդողան
- ԱՄՆ-ը պետդեպի խիստ կոչը Թուրքիային՝ անհապաղ ազատ արձակել Օսման Քավալային
- «Հրանտ Դինքի» անվան միջազգային մրցանակն այս տարի շնորհվել է իրավապաշտպան Օսման Քավալային
- ՄԻԵԴ-ը որոշել է, որ Թուրքիան պետք է անհապաղ ազատ արձակեր Հայոց ցեղասպանությունը ճանաչած Օսման Քավալային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան