Հասարակություն 11:35 26/04/2022 Հայաստան

Մայիսին #GARoon-ը դուրս կգա Երևանի սահմաններից և առաջին անգամ կանդրադառնա նաև սննդի և ժամանցի մարզային մեքքաներին

Հայաստանում ամեն տարի անցկացվում են մի քանի տասնյակ փառատոներ, որոնք կոչված են հրավիրելու տեղի բնակիչների ուշադրությունը ուրախ ավանդույթների վրա (ոչխարների խուզում), ներկայացնելու նոր արտադրողների և արդեն սիրված ապրանքանիշեր (գինու փառատոններ) կամ՝ նոր թրենդ են սահմանում (մորուքի փառատոն):

Հանրության կողմից սիրված փառատոնների մեծ մասն, անկասկած, ունի գաստրոնոմիական բաղադրիչ: Հայկական հյուրընկալության բաղադրիչներից են համեղ ուտելիքի հանդեպ կիրքը, ուրախ, մտերմիկ և ընկերական մթնոլորտը: Այս ամենը   երկրում ցանկացած կարևոր իրադարձության հիմքն է  հանդիսանում:

Մեկ արտադրանքի նվիրված միջոցառումներն ու փառատոները տասնամյակներ շարունակ կիրառվող հայտնի հնարքներ են: Ամբողջ աշխարհից հավաքվող հյուրերին և մասնակիցներին հրապուրում է ոչ միայն իրենց հեղինակային տեսլականը ներկայացնելու հնարավորությունը և փորձի փոխանակումը,  այլև՝ ոլորտում օգտակար կապերի հաստատումը: Դեռևս պետք է զգուշավոր խոսել հայկական փառատոների շրջանակի և Horeca-ի վրա դրանց ազդեցության մասին, այդ առումով երկրի համար արժեքավոր են  նոր մասնակիցներ գրավող միջոցառումները:

#GARoon փառատոնը, որը ստեղծվել է որպես ձոն հայկական ավանդական մսային բաղադրիչին՝ գառան մսին, առաջացել է որպես խաշի սեզոնի ավարտից և Զատկական պահքից հետո հյուրերի և մայրաքաղաքի բնակիչների համար որակյալ սննդի միջոցառման անհրաժեշտություն: Համադամ կերակուրների գիտակներն անհամբեր սպասում են մայիսին՝ համտեսելու ամենանուրբ օրգանական գառան միսը:

2022 թվականի մայիսին փառատոնը դուրս կգա Երևանի սահմաններից և առաջին անգամ կանդրադառնա նաև սննդի և ժամանցի մարզային մեքքաներին: Փառատոնը կտևի մայիսի 1-ից հունիսի 1-ը, և յուրաքանչյուր ռեստորան կներկայացնի գառան մսով 3 բացառիկ ուտեստ։

Մենք զրուցեցինք փառատոնի մասնակիցների հետ և պարզեցինք նրանց մասնակցության շարժառիթներն ու դրդապատճառները, ինչպես նաև հյուրերի և ապագա մասնակիցների ցանկությունները։



«Մարգարյան բիզնես գրուպ» ռեստորաների  խմբի հիմնադիր և տնօրեն Կարեն Մարգարյանը նշում է, որ փառատոնը հայկական և եվրոպական ռեստորաններում 3 տարի հաջողությամբ անցկացնելուց հետո որոշվել է հրավիրել Երևանի և մարզերի առաջատար ռեստորատորների՝  ոչ միայն աշխարհագրությունն ընդլայնելու, այլեւ փառատոնի առաջատար բաղադրիչ գառան մսի՝  հեղինակային մեկնաբանության բազմազանությունն ապահովելու համար: Ինչպես նշում է ռեստորատորը, հայաստանյան սննդի հաստատված ավանդույթների ձևավորման մեջ պակասում է մրցակցային ոգին, որը կարող է նորովի խթանել ամբողջ արդյունաբերությունը:

Այս տարի «Ալյասկա», «Չինար» և «Ոստան» ռեստորանները տպավորիչ ճաշացանկ են պատրաստել փառատոնի բծախնդիր երկրպագուների համար:



Փառատոնների սիրելին ու Դիլիջանի երկու հայտնի «Թավա» և «Կճուճ» ռեստորանների հիմնադիր Վարդան Ավետիսյանը հավելում է.

«Սննդի փառատոները նոր, խոստումնալից և հայտնի ռեստորանների ու նախագծերի համար հիանալի հարթակ են. նրանք ավելի տեսանելի են դառնում, նրանց արտադրանքը գովազդվում է և համտեսվում մեծ թվով մարդկանց կողմից։ Մենք սիրում ենք մասնակցել գաստրոնոմիայի թեմատիկ փառատոններին: Մեզ հետ տանում ենք մեր շարժական աղյուսե վառարանը և բազմաթիվ  մարդկանց համար կրակի վրա պատրաստված համեղ ուտեստներ ենք պատրաստում: Մեր երկու ռեստորաններում՝ «Կճուճ»-ում և «Թավա»-յում, սնունդը պատրաստվում է աղյուսե վառարաններում:  «Կճուճ»-ում մատուցվող ուտեստները եփվում են փռի դանդաղ կրակի վրա կավե կճուճիկների մեջ, իսկ «Թավա»-յում թուջե սպասք է կիրառվում, և ուտեստները դարձյալ եփվում են փռում: Այս երկու եղանակն էլ փառատոնների ժամանակ ցնցող ազդեցություն են թողնում սննդի ավանդական պատրաստման մեթոդներով և ժամանակակից մատուցմամբ»:



Ինչպես հավելում է 2022 թվականին «Սալոն» հայտնի հայկական խոհանոցի տեղում հիմնադրված «Կիլիկիա» ընտանեկան ռեստորանի տնօրեն Վալերի Բաղդագյուլյանը.

«Փառատոնները լավ հնարավորություն են հյուրերին  ոչ միայն ռեստորանի բարելավումներին և նորամուծություններին ծանոթացնելու համար: Նաև ներկայացնում ենք հայկական սննդային ավանդույթների սեփական տեսլականը, որը հետաքրքիր է թե զբոսաշրջիկներին, թե տեղացիներին»։



Ժիրայր Ավանյանը, որի նոր «Իմ Տուն» դիլիջանյան նախագիծն արդեն հասցրել է գրավել ֆյուժն-ի հայ երկրպագուներին, վստահորեն հաստատում է իր գործընկերոջ միտքը. «Սննդի փառատոները մեծացնում են ռեստորանի ճանաչումը»։ Ինչպես մեզ ասացին ռեստորանում, այս տարի ռեստորատորն անձամբ է զբաղվում ուտեստների մշակմամբ և ծրագրում է զարմացնել երևանյան մասնակիցներին։



Մասնակիցների թվում է ռեստորանային ոլորտի վետերան The Club-ը, որը հիմնադրումից գրեթե 2 տասնամյակ անց չի վախենում դիրքերը կորցնելուց։ Համահիմնադիր Անդրանիկ Գրիգորյանն ընդգծում է, որ փառատոնի գաղափարը համընկել է ռեստորանի՝ միայն բնական և սեզոնային մթերքներից ուտեստներ պատրաստելու հայեցակարգին: «Միսը մեզ մատակարարում են կայուն անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերները: Խոհանոցը հեղինակային է, ստեղծարար, փոփոխվող՝ նոր սեզոնային ապրանքների հաճախականությամբ: Շեֆ խոհարար, իսկական հրաշագործ Հայկ Շաքարյանը չի դադարում զարմացնել իր նոր ստեղծագործություններով, բույրերի, համերի ու գույների համադրություններով»։



Backlachoff Collection-ի գործադիր տնօրեն Սուրեն Աբգարյանը փառատոնին մասնակցում է Երևանում («Չայհոնա», «Կովկասի գերուհին») և Ծաղկաձորում («Կովկասի գերուհին») գտնվող ռեստորաններով, հեղինակավոր ավելացնում է.

«Վստահաբար կարելի է ասել, որ սննդի փառատոնները  հասարակության սննդային նախընտրությունների ցանկում են։ Մենք միշտ օգտագործել ենք գառան միս մեր ռեստորաններում, ճաշացանկում կգտնեք ինչպես աղցաններ, այնպես էլ՝ գառան մսով տաք ուտեստներ։ #GARoon-ի հյուրերի համար այս մայիսին իդեալական հնարավորություն կլինի փորձել ճաշատեսակներ, ստանալ անմոռանալի գաստրոնոմիական փորձ, բացել համի նոր հորիզոններ, որոնք հազիվ թե կարողանային պատվիրել ռեստորանում»։



Առաջին անգամ Արցախից մասնակցում է 2021 թվականին հիմնադրված Tumanyan’s Art Wine House երիտասարդ ռեստորանը։ Հիմնադիր Քրիստին Բալայանի համար դա հուզիչ փորձ է:

«Մենք նորովի ենք սկսում ոչ միայն արդյունաբերությունը, այլ ընդհանրապես կյանքը: Հաճախորդների և հատկապես զբոսաշրջիկների ներգրավումը մեր առաջնահերթ խնդիրն է, և #GARoon փառատոնը շատ կօգնի դրան: Մենք միշտ փորձում ենք պահպանել արցախյան խոհանոցի ավանդույթները, բայց՝ մի քիչ ժամանակակից արվեստ ներմուծելով:  Մեր հիմնական վեկտորը միայն տեղական արտադրությունից օգտվելն է»։



Փառատոնի գինու գործընկերն է լինելու Ռինդ գյուղի (Վայոց ձոր) գինու ապրանքանիշը՝ Meyron Wine-ը։ Գինեգործարանի հիմնադիր Մհեր Տերտերյանը նշում է.

«Մենք տպավորված ենք Հայաստանի և հայկական սննդի բաղադրիչների հանրահռչակմանն ուղղված նախագծերով։ Գինին ու գառան միսը վաղուց եղել են հայ ժողովրդի սիրված համադրություններից մեկը։ Այսօր հայկական գինին աշխարհով մեկ բազմաթիվ երկրպագուներ ունի: Հուսով ենք, որ գառան մսով կերակրատեսակները նույնպես կհանրահռչակվեն»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}