Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ի բոյկոտի մասին
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում մի քանի լրագրողներ հետ զրույցում անդրադարձել է ԱԺ նստաշրջանը բոյկոտելու ՀԱԿ որոշմանը:
«Ես նման քննարկման չեմ մասնակցել, տեղյակ էլ չեմ եղել, որ նման հարց է քննարկվում ընդհանրապես և տեղեկանալու առիթ չունեի էլ, քանի որ իրենց կուսակցության քննարկումներին ես չեմ մասնակցում: Համենայն դեպս տեսաք, որ խմբակցության անդամներից Ստեփան Դեմիրճյանն ավելի շուտ դուրս էր եկել, չգիտեմ, թե ինքը ինչ դիրքորոշում ունի, Հրանտ Բագրատյանը նստած էր, Լյուդմիլա Սարգսյանը նստած էր»,-ասել է Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ իր համար չկա «ռեժիմ», որ կատարի ուրիշի որոշումները. «Առնվազն կատարում եմ այն որոշումները, որոնց քննարկմանը և կայացմանը մասնակցել եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան