«Դուրս եկեք պայքարի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում». Ակցիաներ՝ բուհերում
Երիտասարդները երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով միանալ հանուն Արցախի ու հանուն Հայաստան իրենց պայքարին։
«Դուրս եկեք պայքարի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- բղավում են ակցիայի մասնակիցները բուհերի բակում ու պարզում Արցախի Հանրապետության բավականին մեծ դրոշը, բուհերի պատերին կպցնում Արցախի դրոշը։ Երիտասարդները ՀՊՏՀ-ում տեղադրեցին Արցախի դրոշը։
«Մենք այսօրվա երթն ամփոփում ենք կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրած, իրեն վարչապետ անվանող, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող ոմն փաթփուկի, ով պատրաստվում է հազարավոր մեր եղբայրների արյուն ուրանալ, մեր հայրենակիցների տունը, մեր հողը թշնամուն հանձնել, նվեր հանձնելով։ Ինքն այլ ելք չունի, դատվելու է ու քանի որ շուտով հայտնվելու է ճաղերի հետևում, որպես բարի կամքի դրսևորում այսօր բերել ենք իրենք փոխանցելու առաջին անհրաժեշտության պարագաներ, որ նա այնտեղ օգտագործի»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Դրանից հետո նրան ոստիկանները քաշքշելով բերման ենթարկեցին։
«Ամոթ», «ամոթ», «չենք նահաջելու, մենք պայքարելու ենք» բղավում են ակցիայի մասնակցիները։
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունեմ ոստիկանությունը չի դիմի սրացման, քանի որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը. Վանեցյան
- Հրապարակում մնալու օրը լինելու է, մենք կասենք այդ մասին. Սաղաթելյան
- Փաշինյանը հակաիշխանական բողոքի ակցիաների «հեղինակային իրավունքի սերտիֆիկատ» է հանել
- Ոստիկաններն ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներին անհամաչափ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել
- Այս օրերին ակցիաներ իրականացնող բոլոր ուժերի նպատակը մեկն է՝ պահպանել Արցախն ու Հայաստանը. Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան