Սեֆիլյան. Բոլորը գիտեն, որ մենք դուխ ունենք
Երթի ընթացքում վեճ առաջացավ մասնակիցներից մեկի ու երկու ոստիկանի միջև: Երիտասարդը պնդում էր, որ ոստիկաններից մեկն իրեն խփել է, ապա նշում, որ խփելը հակաօրինական է, եթե սխալ բան է արել, ապա ոստիկանները կարող են իրեն բերման ենթարկել:
Ոստիկաններից մեկը նրան խորհուրդ տվեց ագրեսիան հանել մեջից: Միջադեպից հետո «Նոր Հայաստան» փրկության ճակատի նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը բարձրախոսով երթի մասնակիցներին՝ հատկապես երիտասարդներին կոչ արեց զուսպ լինել:
«Մեզ ավելորդ փորձանքներ, պատմություններ պետք չեն, ոչ էլ խնդիր ունենք՝ մեր դուխը ցույց տալու: Բոլորը գիտեն, որ մենք ունենք դուխ, խնդրում եմ, ավելորդ շարժ ու ձևեր, խժդժություններ պետք չեն: Հանգիստ շարժվում ենք, առանց ագրեսիայի»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան