Արսեն Բաբայանը ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրում է ոստիկանների՝ Աբովյան-Կորյուն խաչմերուկում իրականացրած գործողություններին
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հրապարակել մոտոցիկլետներով իրականացրած իրազեկման երթի մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողություններից։
Նա գրում է.
«Ըստ ստացված վերջին տվյալների Աբովյան-Կորյուն խաչմերուկից ապօրինի ձերբակալվել են մոտոերթի մասնակիցներ Մարտին Բադալյանը (Քանաքեռ-Զեյթունի ՈՍ բաժին), Արթուր Հարությունյանը և Տիգրան Ղարիբյանը (Կենտրոնի ՈՍ բաժին):
Ձերբակալության կադրերը վկայում են, որ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները այդ անձանց ձերբակալելու իրավաչափ հիմք չունեին, իսկ ապօրինի ձերբակալությունը կատարում են ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ: Մասնավորապես, իրազեկման ակցիայի մեքենայի վարորդին, ով որևէ դիմադրություն ցույց չտվեց, մեքենայից իջեցնելուց կոշտ ֆիզիկական բռնություն կիրառելով տապալեցին գետնին:
Եթե ունենք ՄԻՊ, ապա հրավիրում վերջինիս ուշադրությունը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ փաստաբանները իրենց նախաձեռնությամբ արդեն ուղեևորվել են ոստիկանության բաժիններ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան