Շառլ Ազնավուրը հիշեցրել է Սպիտակի երկրաշարժի մասին
Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Քեզ համար, Հայաստան» («Pour toi Arménie») երգը, արել գրառում:
«Դեկտեմբերի 7, 1988 թվական: Հայաստանում տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ եղան, տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, հարյուր հազարավորներն անօթևան մնացին»,- նշված է գրառման մեջ:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը Փարիզում կազմակերպել է երկրաշարժից տուժածների օգնության` «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, 1993 թ-ին բացվել է կազմակերպության երևանյան ներկայացուցչությունը: 1988 թ-ից բարեգործական առաքելությամբ բազմիցս եղել է Հայաստանում, կազմակերպել նվիրատվություններ, բարեգործական համերգներ և այլն:
1989 թվականին հայազգի ռեժիսոր Անրի Վերնելի հետ Ազնավուրը կոչ է անում ֆրանսիացի արտիստներին միասին տեսահոլովակ նկարահանել: Իննսուն երգիչ ու դերասան ձայնագրում են «Քեզ համար Հայաստան» երգը, որ վաճառվում է միլիոնավոր օրինակներով:
POUR TOI ARMÉNIELe 7 décembre 1988, un terrible tremblement de terre dévasta l'Arménie, faisant plusieurs dizaines de milliers de morts et des centaines de milliers de sans-abris.Association Aznavour pour l'Arménie :http://www.charlesaznavour.com/fr/content?id=8
Posted by HAY prod on Monday, December 7, 2015
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան