Դուք մեր ծնողներն եք. Նվեր Կիրակոսյանն իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ծնողներին
Ազնավուրի հրապարակից զոհված զինծառայողների հարազատները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն։ Հարազտները կրում են իրենց անմահացած որդիների, եղբայրերի, ամուսինների լուսանկարներով շապիկներ, կամ ձեռքներին կան նրանց լուսանկարները։
Իսկ մինչ այդ ծնողներին իր զորակցությունը հայտնեց 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը, որն օրեր առաջ Ազատության հրապարակում զինակից ընկերոջ՝ Արթուր Ավագյանի հետ հացադուլ էին հայտարարել, իսկ մի քանի օր անց դադարեցրել։
«Վիշտը միայն որդեկորույս ծնողներինը չէ։ Երբ մենք հացադուլի մեջ էինք, ծնողները եկել էին ու մեր կողքը նստել, ասում էին, որ դուք մեր տղերքն եք։ Հիմա էլ ես եմ ասում՝ դուք մեր ծնողներն եք։ Այսպես պետք է մտածեն երիտասարդները, բոլորը։ Նրանց զավակները շատ կարճ ապրեցին, դա մի ամբողջ ապրած կյանք արժե։ Մենք պարտական ենք այս տղերքին, մենք ոչ մի բանով լավը չէինք, որ հիմա ողջ ենք»,- ասաց Նվեր Կիրակոսյանը։
Նա դիմեց մարդկանց՝ ասելով, որ իրենց աջակցությունը, զորակցությունը հայտնեն ծնողներին, քանի որ դա է նրանց ուժ տալու։
44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրն էլ՝ Զավեն Մկրտչյանը նշեց, որ իրենք Ազնավուրի հրապարակում են, քանի որ մտահոգ են երկրի ապագայով, իրենց մյուս զավակների ապագայով։
«Մենք արդարություն ենք պահանջում։ Մենք կորցրել ենք մեր որդիներին, հիմա պետք է մտածենք մեր մյուս զավակների մասին, որ նույն ճակատագրին չարժանանան։ Սա առաջին հերթին կանխարգելիչ քայլ է, այն չի հետապնդում ոչ մի քաղաքական, կուսակցական նպատակ։ Եթե մեկը կփորձի նման երանգ հաղորդել այս հավաքին, ապա նա միտումնավոր ուզում է ցրել այս գաղափարը»,- ասաց Զավեն Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ազնավուրի հրապարակում բողոքի հավաք են անցկացնում զոհված զինծառայողների հարազատները
- Խոսեցին դավաճանության մասին, հետո՝ լռեցին, քանի որ հասկացան՝ դրա պոչը, եթե ոչ գլուխը, հասնում է իրենց. Խաչիկ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում