Գլխավոր դատախազին Ներկայացնում ենք պահանջ՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին. Արա Զոհրաբյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք նախ հավաքվել էին Ազնավուրի հրապարակ, այնուհետև եկան ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց։
Զոհված զինծառայողների հարազատները կոչ են անում փաստաբաններին համախմբվել իրենց շուրջ։
Գլխավոր դատախազության դիմաց էր նաև «Զարթոնք» կուսակցության նախագահ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ Նա հիշեցրեց, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան 430 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։
Նրա խոսքով՝ Գլխավոր դատախազությունը նշված հաղորդումը ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն, իսկ ՀՔԾ-ն որոշում չէր կայացրել, այլ միայն գրություն էր ուղարկել։ Դրանից հետո, ըստ Արա Զոհրաբյանի, սկսվել է «քաշքշուքը»՝ դիմել են դատախազություն, վերաքննիչ դատարան, արդյունքում հասել են նրան, որ 2021 թ-ի սեպտեմբերի 28-ին հարուցվել է քրգործ։
«Դեկտեմբերի 22-ին հավաքվեցինք գլխավոր դատախազության մոտ և հանդիպեցինք դատախազի հետ, որը հավաստիացրեց՝ օբյեկտիվ են լինելու այս հարցում։ Ցավոք, արձանագրեցինք, որ չկար այդ օբյեկտիվ վերաբերմունքը, քանի որ միայն տաս ամիս հետո մենք հասանք քրգործ հարուցելու փուլին»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ քրեական գործով առ այսօր ոչինչ հայտնի չէ, ավելին, 2020թ-ի դեկտեմբերից հետո բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել՝ ի վնաս մեր պետականության։
Նա նշեց, որ այսօր ներկայացնում են պահանջ այդ քրեական գործի շրջանակներում՝ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան