Դատախազը ձևական իջավ. Արթուր Ղազինյան
«Գլխավոր դատախազը, մեղմ ասած, խեղաթյուրեց փաստերը, քանի որ ասաց՝ գնանք տաս հոգով, ներկայացենք ինչ է արվել։ Երաշխավորում եմ, որ որևէ բան չի արվել։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը առնվազն հարցաքննության, առկա տեղեկատվությունով, չի կանչվել իսկ առանց նրան հարցաքննելու հնարավոր չէ որևէ քննչական գործողություն կատարել»,- դատախազության դիմաց լրագրողներին ասաց իրավաբան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Հիշեցնենք, որ դատախազության դիմաց բողոքի հավաք են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներ, նրանց հետ հանդիպեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Ա. Ղազինյանն ասաց, որ իր ձեռքում ուներ Նիկոլ Փաշինյանին՝ որպես մեղադրյալ քրեական գործով ներգրավելու պահանջը, դա չի կարողացել հանձնել։
«Ընդամենը ձևական առումով իջավ, որ ցույց տա իջել է, բայց այս մարդկանց արդարացի պահանջին որևէ առարկայական պատասխան որևէ կերպ չհնչեց»,- նշեց Ղազինյանը։
Նրա խոսքով, հերոսների ծնողները բավարարված չեն դատախազի տված տեղեկատվությունից, ինչը ենթադրում է, որ պահանջն ուժի մեջ է, պահանջը պետք է իրագործվի։ Նա ընդգծեց, որ պահանջն իրավաբանորեն առավել քան հիմնավորված է։ Իսկ ծնողների պահանջն է՝ պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին։
«Փաստերը, ապացույցներն առկա են, դատախազությունը ցուցաբերում է հանցավոր անգործություն և դառնում է համապարտ պատասխանատու այս իրավիճակի համար»,-ասաց Ղազինյանը։
Նա նշեց, որ կփորձեն ինչ-որ կերպ փոխանցել այդ պահանջը, որը ենթարկա է անհապաղ քննման՝ կամ պետք է բավարարվի, կամ մերժվի, բավարաման դեպքում պետք է կիրառվի խափանման միջոց, որը այլ բան, քան կալանավորումը, չի կարող լինել։
«Ճգնաժամը պետք է ստանա իրավական լուծում, ցանկալի է ստանա իրավական լուծում, որպեսզի քրեական օրենքով արգելված արարք կատարողները ենթարկվեն պատասխանատվության»,- նշեց նա։
Դատախազության ներկայացուցիչը հայտարարեց, որ վաղը իրենց պահանջին կարձագանքեն։ Սակայն դատախազության մոտ հավաքված զոհված զինծառայողների հարազատները պահանջում են, որ այսօր պատասխանեն իրենց ու կմնան դատախազության մոտ այնքան, մինչև ստանան պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- Հացադուլ հայտարարած Միսակ Ավետիսյանին մինչ այս պահը շտապ օգնության բրիգադ չի այցելել
- Ոչ մի գործ էլ չի արվում. Զոհված զինծառայողների հարազատները՝ գլխավոր դատախազին
- Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, դավաճան բառը շատ քիչ է իր համար. Կարին Տոնոյան
- Դուք մեր ծնողներն եք. Նվեր Կիրակոսյանն իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ծնողներին
- Ազնավուրի հրապարակում բողոքի հավաք են անցկացնում զոհված զինծառայողների հարազատները
- Խոսեցին դավաճանության մասին, հետո՝ լռեցին, քանի որ հասկացան՝ դրա պոչը, եթե ոչ գլուխը, հասնում է իրենց. Խաչիկ Մանուկյան