Նոր պատերազմ լինելու է, եթե իրենք մնան իշխանության. Վանեցյան
«Իշխանությունները հերթական անգամ ստում են, նոր պատերազմի թեզն առաջ տանելով փորձում են ահաբեկել մեր բնակչությանը։ Նոր պատերազմ լինելու է, եթե իրենք մնան իշխանության»,- Ազատության հրապարկում լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե իշխանական պատգամավորները մեղադրում են ընդդիմության նոր պատերազմ հրահրելու մեջ։
Նա նշեց, որ պատերազմը շարունակվում է, երկու օր առաջ ևս հայ զինծառայող է գերեվարվել։
«Ստերով, խաբելով, մանիպուլացնելով հնարավոր չէ մարդկանց լռեցնել։ Դա իրենց հերթական ահաբեկումն է ժողովրդին, որ լինելու է պատերազմ։ Չի լինելու պատերազմ։ Մենք ունակ ենք կանխել պատերազմը, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց այդ խաղաղությունը չպետք է լինի ի հաշիվ Հայաստանի, Արցախի տարածքային ամբողջականության, միակողմանի զիջումների։ Հայը պետք է իր արժանապատվությունը վերականգնի»,- ասաց Վանեցյանը։
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից Հայոց ցեղասպանության հարցի շահարկումների վերաբերյալ իշխանության մեղադրանքներին, ընդդիմադիր գործիչը հիշեցրեց իշխանավորներին նրանց քաղաքական թիմի ղեկավարի հրապարակային հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանության հարցով այլևս չպետք է զբաղվի Հայաստանը, այլ պետք է զբաղվեն Սփյուռքի կառույցները։
«Իշխանության կռիվ չէ այստեղ, մենք ասել ենք ու շարունակում ենք պնդել։ Ես և իմ գործընկերներն իշխանության համար չենք պայքարում։ Բոլորս էլ հայտարարել ենք ապակենտրոն, ցանցային պայքարի մասին, այստեղ չկան ընդգծված առաջնորդներ, մենք այստեղ ենք ոչ մեր կուսակցական դրոշներով, այլ որպես Հայաստանի քաղաքացիներ, որոնք բարձրաձայնում են ստեղծված իրավիճակի մասին։
Այո, իրականում պետք է լինի քաղաքական լուծում, բայց մենք տեսնում ենք, որ տարբեր խմբեր են միացել այս պայքարին։ Կեղծ պնդում է, որ պայքար է իշխանության համար, պայքար է հանուն հայրենիքի, հանուն Արցախի ու Հայաստանի»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունեմ ոստիկանությունը չի դիմի սրացման, քանի որ անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը. Վանեցյան
- Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
- Պետք է ցույց տալ աջակցություն համաժողովրդկան շարժմանը․ Արթուր Վանեցյան
- Վանեցյանի թիմակիցներն ինքնաշարժներով երթ են իրականացնում
- Ժողովուրդը եթե դուրս եկավ ու կանգնեց փողոցում, որևէ իշխանություն չի կարող նրա կամքին հակառակ քայլ անել. Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Սիրելի երիտասարդ, արի հրապարակ, միասին որոշենք, թե ինչպիսի երկիր ենք մենք ունենալու
- Վանեցյան. Ունենք գրեթե 100 տոկոսանոց արդյունք
- Մեկնարկում է Արթուր Վանեցյանի սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը, լինելու ենք առավել վճռական. Արսեն Բաբայան
- Մեր պետության շահերը պաշտպանելու համար որևէ ուղղորդվածություն պետք չէ. Վանեցյան
- Արթուր Վանեցյանի գլխավորությամբ քաղաքացիները երթով գնում են Հանրապետության հրապարակ
- Մենք չհաջողելու հնարավորություն չունենք. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան