Դեբեդից դուրս բերված երեխայի մոտ առկա է որովայնի, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն
Դեվեդ գետից դուրս բերված երկուամյա փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Նա գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ
Սուրբ Աստվածամայր ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է, որ գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:
Հարակից հրապարակումներ`
- Մայրը մանկահասակ դստերը 3-4 մետր բարձրությունից գցել է Դեբեդ գետը
- Երկու տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր