Մեր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության բոլոր առաջարկներն ընդունվել են. Զարուհի Բաթոյան
«Աշխատանքային քննարկումներ են իրականացվել և այն առաջարկները, որոնք այսօր հնչեցվեցին, հիմնականում արվել են մեր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից, որոնք այսօր ներկա չեն նիստին, և դրանք բոլորն ընդունվել են»,-Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ հարակից ելույթով հանդես գալով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ հանձնաժողովի առաջին նիստում նախագիծն միաձայն է ընդունվել՝ ցանկանալով շեշտել, որ ընդդիմադիր պատգամավորները նույնպես կողմ են նախագծին:
Զարուհի Բաթոյանի՝ նախագծի բոլոր կարգավորումներն ուղղված են թրաֆիքինգի զոհերին պաշտապանելու և երևույթն կանխարգելելու միջոցառումների ծրագրերին:
«Հատկապես կարևոր է, որ գործղությունների ազգային ծրագիրը մենք առանց ընդհատումների կունանենաք: Հաջորդ ծրագիրը կմշակվի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Այսինքը՝ այս գործող ծրագրի ավարտին մենք կունենաք, նոր ծրագիր»,-ասաց Բաթոյանը:
Օրենքի նախագծի նպատակն է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում նախատեսել անհրաժեշտ լիազորող նորմեր, որոնց հիման վրա կընդունվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ և Հայաստանի Հանրապետության աշխատանի և սոցիալական հարցերի նախարարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններ:
«Լիազորող նորմերի անհրաժեշտությունը բխում է գործնական անհրաժեշտությունը և իրավական բացը լրացնելու պահանջից: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը, որն ընդունելիս որպես լիազորող նորմ ներկայացվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքն ընդհանրապես, այլ ոչ թե կոնկրետ հոդվածը կամ հոդվածի մասը»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ, որով առաջակվում է այն լրանցել համապատասխան հոդվածներով: