Հորը բռնեք՝ տղեն է փողոցում լինելու, քրոջը բռնեք՝ եղբայրն է լինելու․գնալու ենք մինչև վերջ․ Իշխան Սաղաթելյան
«Դիմադրություն» շարժումը Երևանում մեկնարկել է երթը Սասունցի Դավթի արձանի մոտից:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քայլերթի մեկնարկից առաջ ամփոփելով երեկ տեղի ունեցած «Դիմադրություն» շարժման իրազեկման գործողու, ասաց ձևավորվել են դիմադրության օջախներ,որը պայքարի թիրախն ու նպատակն է եղել։
«Հայաստանի մարզերից դեպի Երևան են շարժվում մեր խմբերը։Այսօր Տիգրանաշենից սկսեցին իրենց քայլարշավն արժանապատիվ մեր քաղաքացիները։ Ողջունենք մեր հայրենակիցներին և սպասենք Երևանում»,- ասաց Սաղաթելյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ երեկ տարբեր ակցիաների ընթացքում ոստիկանությունը դիմել է բիրտ ուժի, արդյունքում այսօր կան ձերբակալվածներ։
«Դուք չեք կարող այսքան մարդու ձերբակալել։ Մենք պայքարից դուրս գալուց առաջ ասել ենք՝ պատրաստ ենք ամեն ինչի և գնալու ենք մինչև վերջ։ Հետևաբար, որևէ ձերբակալություններով, քաշքշուկով, մեր պայքարը չեք կարող կասեցնել, նույնիսկ ուշադրություն չենք դարձնելու։ Գնալու ենք մինչև վերջ։ Հորը բռնեք՝ տղեն է փողոցում լինելու, քրոջը բռնեք՝ եղբայրն է լինելու, հարևանին բռնեք՝ մյուսն է լինելու։ Այս շարժումը կասեցնել հնարավոր չէ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Ի դեպ, երթի մասնակիցներին քաղաքացիները ողջունում էին իրենց պատշգամբերից ու լուսամուտներից։
Հարակից հրապարակումներ`
- «Լաո»-ն զարթնում է․ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները Հովքից քայլում են Դիլիջան
- Թադևոս Ավետիսյան. Պարտադրված ենք համախմբվել և միասնաբար դիմադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան