Իրանը տանկային դիվիզիա է տեղակայել Աֆղանստանի հետ սահմանի մոտ
Իրանի իշխանությունները Աֆղանստանի հետ սահմանին զրահատեխնիկա են տեղակայել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է աֆղանական Aamaj News գործակալությունը։
Նշվում է, որ սահման է ուղարկվել 88-րդ տանկային դիվիզիան։ Այս որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ Դոկարուն (Իրան) - Իսլամ-Կալա (Աֆղանստան) սահմանային անցակետերի մոտ տեղի ունեցած վերջին միջադեպերի պատճառով։
Թեհրանից դեռ չի ստացել այս տեղեկատվության պաշտոնական հաստատումը կամ հերքումը։
Ապրիլի 23-ին անցակետում սահմանապահների միջև կոնֆլիկտ էր ծագել, ինչը հանգեցրել է իրանական կողմից սահմանային անցակետի ժամանակավոր փակմանը։ Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թալիբները սկսել են Իսլամ-Կալայի մոտ ճանապարհի կառուցման աշխատանքները։ Իրանցի սահմանապահները միջամտել են և դադարեցրել աշխատանքը, քանի որ, ըստ տեղեկությունների, նրանք չունեն սահմանային գոտում նոր ճանապարհ կառուցելու համաձայնեցման պաշտոնական հավաստումը:
IRNA գործակալությունը հայտնում է, որ այս պահին աշխատանքները դադարեցվել են, և երկու երկրների իշխանությունների ներկայացուցիչները պատրաստվում են քննարկել այդ հարցը։ Դոկարուն անցակետը Իրանի և Աֆղանստանի միջև կարևորագույն առևտրային ուղիներից մեկն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները