
Իրանում արտադրվում են նանոկոմպոզիտներ, որոնք կկիրառվեն ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում
Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողների ջանքերով Իրանում արտադրվում են նանոկոմպոզիտներ, որոնք կկիրառվեն ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում: Այս մասին գրում է ParsToday-ը։
Համալսարանի շրջանավարտ և ծրագրի ղեկավար Մուհամմադ Ջավադ Ղասեմի Փարիզին ասել է, որ նանոկոմպոզիտային կառուցվածքի կիրառումն այսօր մեծ ուշադրության է արժանացել՝ յուրահատուկ հատկությունների և տարբեր ոլորտներում կիրառվելու հնարավորության շնորհիվ»:
Նա հավելել է. «Ինքնաթիռների արագացումը և մանևրելու հնարավորությունը հաշվի առնելով, որոշվել է մետաղական ձուլվածքների փոխարեն կիրառել նանոկոմպոզիտներ»։
«Իրանական նանոկոմպոզիտ» ծրագիրը կարող է կիրառվել ավիատիեզերական արդյունաբերության այն ճյուղերում, որտեղ փորձ է արվում թեթևացնել արտադրանքի կշիռը և մեծացնել դրա ամրությունը: