Իրանի փոխարտգործնախարարը Բաքվում հանդիպումների ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը վերաբերող հարցեր
Բաքու կատարած այցի ընթացքում Իրանի փոխարտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի պաշտոնյաների հետ և քննարկել տարբեր հարցեր, գրում է ParsToday-ը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ տնտեսական դիվանագիտության գծով փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին, կարճատև այցով եղել է Ադրբեջանի Հանրապետությունում և հանդիպել Ադրբեջանի փոխվարչապետ, Իրան-Ադրբեջան տնտեսական համատեղ հանձնաժողովի ադրբեջանական կողմի նախագահ Շահին Մուստաֆաևի և ԱԳ փոխնախարար՝ Խալաֆ Խալաֆովի հետ:
Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ տնտեսական հանձնաժողովի վավերացրած պայմանավորվածությունները, Թեհրան-Բաքու հարաբերությունների վերջին զարգացումները, երկու երկրների միջև ընթացիկ նախագծերը, Լեռնային Ղարաբաղի վերականգնման և այլ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հարևանների և տարածաշրջանի երկրների և բարեկամների հետ հարաբերությունների զարգացումը հայտարարվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարության արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները