Լավրովը միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է անվանել
Միջուկային պատերազմի ռիսկերն այժմ շատ էական են, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, բայց կան շատերը, որոնք պատրաստ են արհեստականորեն ուռճացնել այդ սպառնալիքը։ Այդ մասին «Առաջին ալիք»-ի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նա հիշեցրել է, որ հունվարին «միջուկային հնգյակի» երկրները վերահաստատել են այդ զենքերի կիրառման անթույլատրելիության մասին թեզը։
«Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Եվ ես իսկապես չէի ցանկանա, որ հիմա, ինչպես ասացիք, վկայակոչելով հարգելի քաղաքագետներին, երբ ռիսկերն իսկապես շատ ու շատ էական են, իսկապես ցանկալի չէր լինի, որ այդ ռիսկերը արհեստականորեն ուռճացվեին, իսկ դրա ցանկացողները քիչ չեն։ Վտանգը լուրջ է, իրական է, այն չի կարելի թերագնահատել»,- ասել է ԱԳ նախարարը։