«Հրապարակ». Լիլիթ Մակունցը խուսափել է մասնակցել համայնքի ապրիլքսանչորսյան միջոցառումներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վաշինգտոնում հայկական համայնքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիլիթ Մակունցը խուսափել է մասնակցել համայնքի ապրիլքսանչորսյան միջոցառումներին: Նախ, առավոտյան Վաշինգտոնի երկու հայկական եկեղեցիներում սգո պատարագ է մատուցվել, անցկացվել են մի շարք համայնքային միջոցառումներ: Մակունցը որևէ տեղ չի եղել` ո՛չ պատարագին, ո՛չ էլ անգամ հայ փոքրիկների կազմակերպած՝ ցեղասպանության վերաբերյալ թատերական ներկայացմանը:
Մակունցի խուսափելն ապրիլքսանչորսյան միջոցառումներից Վաշինգտոնում ընկալվում է որպես պահանջատիրությունից և ընդհանրապես ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայից Հայաստանի իշխանությունների խուսափում, ինչը, համայնքի ընկալմամբ, հանցագործության պես մի բան է: Մակունցն ապրիլի 24-ը նշել է միայն մի փոքր խումբ յուրայինների հետ, որոնց թվում` դեսպանության աշխատակիցներ ու նրանց ընտանիքի անդամներ, ծաղիկներ դնելով դեսպանության դարպասների ներսում տեղադրված խաչքարի մոտ:
Հայ համայնքում ասում են` դեսպանություն-համայնք կապը երբևէ նման ողբալի վիճակում չի եղել: Մակունցն ամերիկահայ համայնքը բաժանել է սև ու սպիտակի և շփվում է բացառապես մի փոքր խումբ յուրայինների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան