«Հրապարակ». Պայքարի կուլմինացիան նախատեսվում է մայիսի 1-ին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ընդդիմությունն անցավ վճռական գործողությունների. Իջևանից սկսեցին քայլել, Երևանում ակցիաներ իրականացվեցին` փողոց փակեցին, ՔՊ գրասենյակի մոտ ակցիա արեցին, Ազատության հրապարակում շարունակվում էր նստացույցը, իրազեկման ակցիաներ էին ընթանում:
Երեկոյան Կոմիտասից Բաղրամյանով քայլեցին դեպի Օպերա, երթն առաջնորդում էին Իշխան Սաղաթելյանն ու Լևոն Քոչարյանը: Նրանց ընդառաջ եկած Արթուր Վանեցյանի թիմի հետ հանդիպեցին Ֆրանսիայի հրապարակում: Ապա, որոշ ժամանակ անց, վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ համերգ էր ծրագրված: Վաղը նույնպես բուռն իրադարձություններով լի օր է սպասվում: Պայքարի կուլմինացիան նախատեսվում է մայիսի 1-ին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են