Մեքսիկայում գաղտնի ձիարշավի ժամանակ 11 մարդ է սպանվել
Մեքսիկայում գաղտնի ձիարշավի ժամանակ փոխհրաձգության արդյունքում 11 մարդ է զոհվել։ «Գազետա ռու»-ն հրապարակել է «Noticias Guerrero»-ի տարածած լուրը։
Հայտնի է, որ բոլոր տուժածները տղամարդիկ են, նրանցից հինգը մահացել են տեղում, իսկ մնացածը՝ հիվանդանոցների ճանապարհին։
Չիուաուա նահանգի պետական անվտանգության նախարար Ժիլբերտո Լոյա Չավեսի խոսքով՝ հարձակման պատճառն անհայտ է։
Կրակոցները սկսվել են ապրիլի 25-ի գիշերը։
Մեքսիկայի ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչու են մրցարշավները գաղտնի անցկացվել, քանի որ դրանք արգելված չեն երկրի օրենքով։
Ամենայն հավանականությամբ մահացածներն ու կրակողները տեղի հանցավոր խմբավորումների անդամներ են եղել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազեն, խուզարկության համար առգրավվել են ավտոմեքենաներ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան