Մոտոցիկլետներով երթի մասնակիցներին ոստիկանները «լկտիաբար» տարել են բաժին
«Հայրենիք» կուսակցության անդամների ու նրանց կողմնակիցների իրազեկման երթի մասնակիցներին բերման են ենթարկել։ Այս մասին ահազանգում է կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը, որը երթին հետևել է ուղիղ եթերով։
Նրա խոսքով, Կորյուն-Աբովյան խաչմերուկի մոտ կարմիրբերետավորները «լկտիաբար» հարձակվել են երթի մասնակիցների վրա, նրանցից մի քանիսին տարել ոստիկանության բաժին։
«Ուզում եմ շեշտել, որ տղաները ապօրինի որևէ գորոծողություն չէին անում։ Որևէ սադրանքին մոտ գործողություն չի կատարվել։ Ոստիկանները ուժով, խուլիգանական գործողություններով դուրս են բերել երթին ուղեկցող մեքենայի վարորդին»,-նշեց նա։
Սոս Հակոբյանի խոսքով, տղաներից առնվազն մեկին հարվածներ է հասցվել բերման ենթարկելիս, այնուհետև կիրառվել է խեղդող հնարք:
«Հանցագործության ապացույցները կներկայացնենք։ Սրա համար պատասխան է տալու նաև ոստիկանությունը, եթե նրանց թվում է, որ կարող է կոտրել քաղաքացիների հաստատակամությունը, չարաչար սխալվում է»,-ասաց Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան