Շտապօգնության տնօրենը հաստատում է. Լեո-Պարոնյան խաչմերուկից քաղաքացի են տեղափոխել հիվանդանոց
Ֆեսյբուք սոցիալական ցանցում տեղեկություններ են շրջանառվում, որ կառավարական շարասյան մեքենաներից մեկը Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկին մոտ մի քաղաքացու է վրաերթի ենթարկել։
Paorama.am-ի հետ զրույցում «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց՝ այդ խաչմերուկից ծառայությունն ահազանգ ստացել է։
«Քաղաքացին տեղափոխվել է Նաիրի ԲԿ։ Մնացածաը խնդրում եմ հիվանդանոցից ճշտեք»,-ասաց Ստեփանյանը։
«Նաիրի» ԲԿ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատալոի Գնունին Panorama.am-ի հարցերին չապատասխանեց. «Հիմա դրա ժամանակը չի, թողեք, հիմա աշխատենք»։
Panorama.am-ը փորձեց տարածված լուրերի, կատարվածի մասին տեղեկություններ ստանալ ոստիկանությունից։ Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում հեռախոսազանգերին չեն պատասխանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան