Ուլյանովսկի մանկապարտեզերից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է երկու երեխա և նրանց դայակը
ՌԴ Ուլյանովսկի մարզի մանկապարտեզներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է դայակը և երկու երեխա։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է նախկին նահանգապետ և Պետդումայի պատգամավոր Սերգեյ Մորոզովը։
«Վեշկայմա գյուղի «Ռյաբինկա» մանկապարտեզ է մտել մի չափահաս տղամարդ երեխաների հանգստի ժամին, կրակել դայակի և մի քանի երեխաների վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվել են 2016 և 2018 թվականներին ծնված երկու երեխա և նրանց դայակը,- գրել է պաշտոնյան։
Մորոզովի խոսքով՝ հարձակումից հետո տղամարդն ինքնասպան է եղել։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, կրակ բացած քաղաքացին զենքի օրինական սեփականատերը չէ։ Ոստիկանությունն արդեն պարզել է սեփականատիրոջ ինքնությունը, ով զենքի թույլտվությունը ստացել է օրինական ճանապարհով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին