Ուկրաինան ԱՄՆ-ից ամսական 2 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն է խնդրում
Կիևը ԱՄՆ վարչակազմին խնդրում է ամսական առնվազն 2 մլրդ դոլար արտակարգ տնտեսական օգնություն ցուցաբերել՝ հայտարարելով, որ առանց այդ միջոցների Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը կարող է խորանալ: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գրել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյին։
«Մենք պետք է լրացնենք այս բացը հենց հիմա, որպեսզի ներգրավենք անհրաժեշտ ֆինանսավորումը և հաղթենք այս պատերազմում»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ տնտեսական աջակցությունն անհրաժեշտ է, որպեսզի պետությունը կարողանա շարունակել վճարել թոշակները, առողջապահության և կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև հոգալ այլ մարդասիրական կարիքները:
Ըստ The Washington Post-ի, Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Մարչենկոն ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ Կիևին ամսական առնվազն 5 միլիարդ դոլարի միջազգային օգնություն է անհրաժեշտ՝ ապրիլ, մայիս և հունիս ամիսներին իր հրատապ ծախսերը վճարելու համար, որից 2 մլրդ դոլարը կուղղվեր ԱՄՆ-ից:
Բացի այդ, ապագայում սպասվում է լրացուցիչ հարցում, որը վերաբերում է երկրի վերականգնման ավելի երկարաժամկետ կարիքներին:
Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը լրացուցիչ 500 մլն դոլար կհատկացնի Կիևին տնտեսական օգնության տեսքով։ ԱՄՆ-ի ղեկավարը ճշտել է, որ այդ միջոցները Կիևին տրամադրում են տնտեսության կայունացման, աշխատավարձերի վճարման և բնակչությանը անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն ԱՄՆ-ին նոտա է հղել Ուկրաինային զենքի մատակարարումները դադարեցնելու պահանջով
- ԱՄՆ-ը կարծում է՝ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ձգվել մինչև 2022 թվականի վերջը
- ԱՄՆ-ը չի ծրագրում ռուս գործարարներին վերադարձնել նրանց առգրավված ակտիվները
- ԱՄՆ-ը 800 միլիոն դոլարի նոր փաթեթից Ուկրաինային օգնության առաջին մասն է տրամադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան