Սրանք չեն կարողանում իրենց վախերը կառավարել, ուր մնաց երկիրը կառավարեն. Վահե Հակոբյան
«Հայաստանը մեր տունն է, Արցախը մեր տան բակն է, այս ապաշնորհները այդ բակի մի մասը հերիք չի տվել են թշնամուն, հիմա ուզում են ողջ բակը հանձնեն, որ գա, մեր դուռը ծեծի, իսկ մեր դուռն է Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նա կոչով դիմեց այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն միացել իրենց ակցիաներին. «Զարթնեք, լաոն արդեն զարթնել է։ Տաս օրից չեք կարողանալու նայել ձեր երեխաների աչքերին։ Սրանց պետք է րոպե առաջ վռնդել։
Սրանք չեն կարողանում իրենց վախերը կառավարել, ուր մնաց երկիրը կառավարեն։
Այս պայքարը պետք է տանենք ու հասցնենք տրամաբանական ավարտին, իսկ ավարտը միակն է՝ Նիկոլ գնա, մեր կյանքից հեռացիր»։
Այնուհետև ակցիայի բոլոր մասնակիցները միասին վանկարկեցին՝ «Նիկոլ հեռացիր», «Նիկոլ հեռացիր»։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյանի գլխավորած ու «Դիմադրություն» շարժման երթերի մասնակիցները հանդիպեցին Հանրապետության հրապարակում
- Ոստիկանները փորձեցին ուժ կիրառել և ժողովրդից ստացան համապատասխան արձագանք. Արթուր Վանեցյան
- Մեր պայքարը ցույց է տալիս, որ հայը չի հանձնվել. Արթուր Վանեցյան
- Հորը բռնեք՝ տղեն է փողոցում լինելու, քրոջը բռնեք՝ եղբայրն է լինելու․գնալու ենք մինչև վերջ․ Իշխան Սաղաթելյան
- Վանեցյանը՝ ոստիկանությանը. Զգուշացնում եմ, այսօր ապօրինի գործողություն կատարողը վաղը պատասխան է տալու օրենքի առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան