Վանեցյանի գլխավորած ու «Դիմադրություն» շարժման երթերի մասնակիցները հանդիպեցին Հանրապետության հրապարակում
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած ու «Դիմադրություն» շարժման երթերի մասնակիցները Հանրապետության հրապարակում հանդիպեցին։
Երթի մասնակիցները «Նիկոլ դավաճան», «հայեր միացեք, թուրքեր հեռացեք» վանկարկումներով քայլերթ իրականացրեցին երևանյան փողոցներով։
Սայաթ-Նովա փողոցում մոտ 10 րոպե միասին նստեցին ճանապարհներին՝ ի նշան իրենց բողոքի ու ի աջակցություն քաղբանտարկյալների։
«Ես առաջարկում եմ ի նշան ոստիկանությանը զգուշացում 10 րոպե մեր ամբողջ երթի մասնակիցները նստեն ու բոլորին ցույց տաք, որ եթե պետք է, թող գան բոլորին հատ-հատ ձերբակալեն»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման երթը գլխավորող Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները փորձեցին ուժ կիրառել և ժողովրդից ստացան համապատասխան արձագանք. Արթուր Վանեցյան
- Մեր պայքարը ցույց է տալիս, որ հայը չի հանձնվել. Արթուր Վանեցյան
- Հորը բռնեք՝ տղեն է փողոցում լինելու, քրոջը բռնեք՝ եղբայրն է լինելու․գնալու ենք մինչև վերջ․ Իշխան Սաղաթելյան
- «Լաո»-ն զարթնում է․ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները Հովքից քայլում են Դիլիջան
- Վանեցյանը՝ ոստիկանությանը. Զգուշացնում եմ, այսօր ապօրինի գործողություն կատարողը վաղը պատասխան է տալու օրենքի առաջ