Երկու տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր
Ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։
ԱՒՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցել են 30 փրկարար։
Ժամը 18։32-ին երեխան (Ա․ Խ․ ծնված 2020 թ․) տեղի ուժերով գտնվել և տեղափոխվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին