Իրավունք 13:21 26/04/2022 Հայաստան

Զինվորների համար գնվել են որակական պահանջներին չհամապատասխանող և բարձր արժեքով վրաններ

2021թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 375-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝  խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները և մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ:

Դատախազությունից հայտնում են, որ դրա արդյունքում 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:

Բացի այդ, պարզվել է, որ չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր՝ նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու: Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել և իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ:

Դրա շրջանակներում դեռևս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր:

Վերոնշյալ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ: 

Դատախազությունից հայտնում են՝ ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղարդանքներ են առաջադրվել նաև համապատասխանաբար Կ.Ռ.-ին և Է.Կ-ին: Նշված երեք անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022թ. մարտի 23-ի որոշմամբ մերժել էր Ա.Թ.-ի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:

Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան վերոնշյալ որոշման դեմ, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Ճարտարապետների պալատի խորհուրդը բարձրաձայնում է մի շարք մտահոգություններ՝ կապված Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետ
Հայաստանի Ճարտարապետների պալատի խորհուդրը հայտարարություն է տարածել՝  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
14:20
Շոկի մեջ եմ. Էլեն Բադալյանի առաջին գրառումը հաղթանակից հետո
«Ահա, և վերջ։ ես շոկի մեջ եմ։ Երեւի ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»,-հաղթանակից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:05
Արցախի ԱԺ նախագահին երեկ թույլ չեն տվել, որ խորհրդարան մտնի
Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին երեկ թույլ չեն տվել մտնել խորհրդարան՝ մասնակցելու արցախցիների...
Աղբյուր` Panorama.am
13:46
Սկանդալից հետո Սերգեյ Լազարևը որոշել է լքել Ну-ка, все вместе! մրցույթի ժյուրիի կազմը
Երգիչ Սերգեյ Լազարևը  Ну-ка, все вместе! շոուի վեցերորդ սեզոնի եզրափակիչում հայտարարել է, որ հինգ տարվա աշխատանքից հետո լքում է...
Աղբյուր` Panorama.am
13:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դ. Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 30-ից Դ. Անհաղթ – Ուլնեցի փողոցների խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
13:22
Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երևանում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 3-ին և 4-ին սպասվում...
Աղբյուր` Panorama.am
13:16
Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում հնչել է հայկական հոգևոր երաժշտություն
Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում  նոյեմբերի 23-ին կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական,...
Աղբյուր` Panorama.am
13:01
Այս պայքարը հասել է իր հանգրվանին, իր վերջին խոսքը ասելուն. Բագրատ Սրբազան
«Որտեղ հաց, այնտեղ կաց արտահայտությունը նյութի պաշտամունքի գերադրական աստիճանն է, որով մեզ փորձում են հեռացնել մեր սխրանքներից,...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ալագյազ-Արթիկ և Արագածի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հաաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
12:09
ՆԱՏՕ-ն Ուկրաինային նման առաջարկ չի արել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է իր վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի հատվածները «վերցնել ՆԱՏՕ-ի հովանու...
Աղբյուր` Panorama.am
11:43
Թևանյան. Ապրել մինչև հունվարի 20–ը․ Վրաստանը պայքարում է նաև Հայաստանի համար, իսկ Նիկոլը՝ Հայաստանի դեմ
«Նիկոլ Փաշինյանի տերերը պարտություն կրեցին ԱՄՆ–ում։ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում «Պատերազմի»...
Աղբյուր` Panorama.am
11:31
Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Priora»-ն․ կան վիրավորներ
Ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, նոյեմբերի 29-ի ժամը 19։40-ի սահմաններոմ Սևան-Մարտունի-Գետափ...
Աղբյուր` Panorama.am
11:18
Հալեպում կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է. Քաղաքագետ
«Հալեպում հետ կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է»,-նշում է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Նրա խոսքով, իսկ լայն...
Աղբյուր` Panorama.am
11:05
Տեղ-տեղ մերկասառույց է. Ճանապարհների վիճակը ժամը 10։30-ին
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ...
Աղբյուր` Panorama.am
10:57
Գրոհայիները գրավել են արևմտյան Հալեպի 40 տոկոսը
«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի գլխավորած ահաբեկչական խմբավորումները, ենթադրաբար, կարողացել են վերահսկողություն հաստատել Սիրիայի մեծությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:46
Պետդումայում առաջարկել են հարկադիր կերպով զավթել աղբանոցի վերածած բնակարանները
Պետդումայի շինարարության և բնակարանային և կոմունալ ծառայությունների կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Կոլունովն առաջարկել է ավելացնել տուգանքները...
Աղբյուր` Panorama.am
10:24
Խաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներ
Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Անտոնին Դվորժակի լեգենդար...
Աղբյուր` Panorama.am
10:03
Թբիլիսիում երկու օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 107 մարդ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու համար։...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Ծաղկաձորի ավագանին մերժել է Հանքավանում մոլիբդենի հանքավայր կառուցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծաղկաձորի ավագանու երեկվա նիստում քննարկել են «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ին Հանքավանի...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Ժողովուրդ». Հաջորդ քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանը այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կհրավիրի: Դեկտեմբերի 3-ին...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը սին է՝ ՀՀ իշխանությունների կողմից հորինված
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կամաց-կամաց ազատվում է իր տեղակալներից։...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Փաստ». ՆԳ նախարարությունում պաշտոնանկությունները շարունակական են լինելու
«Փաստ» թերթը գրում է. ««Վոթցափային պաշտոնանկություններից» հետո, երբ ՆԳ նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսական կողմը ուղիղ քայլեր է անում հայերի դեմ՝ պատժելով Հայաստանի իշխանություններին:...
Աղբյուր` Panorama.am
09:16
Բաց նամակ Աննա Հակոբյանին. Տգիտության դեմ պայքարելը ոչ թե նորաձև է, այլ վտանգավոր
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անւոշ Պողոսյանը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշին յանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որն...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի տոնն է
Այսօր նվիրական օր է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համար, քանզի նշում ենք մեր Եկեղեցու առաջին լուսավորիչների՝ Ս. Թադեոսի և Ս. Բարթողիմեոսի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախօրեին կուսակիցների համար անակնկալ մասնակցել է ՔՊ Նախաձեռնող խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:00
17-ամյա Էլեն Բադալյանը դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող
17-ամյա Էլեն Բադալյանը 98 միավորով դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող։ Նա ստացել է հաղթանակը խորհրդանշող արձանիկը, 5մլն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». Իր հաղորդագրությամբ ինչ էր ակնարկում ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ուշագրավ հաղորդագրությամբ հանդես եկավ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը: «ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}