Ազնավուրի հրապարակում բողոքի հավաք են անցկացնում զոհված զինծառայողների հարազատները
Ազնավուրի հրապարակում մեկնարկել է զոհված զինծառայողների հարազատների ակցիան։ Նրացից շատերը կրում են իրենց անմահացած որդիների, եղբայրերի, ամուսինների լուսանկարներով շապիկներ, կամ ուղղակի բռնել են նրանց լուսանկարները։
«Սա դասական իմաստով հանրահավաք չէ, սա հերոս տղերքի ծնողների արդարության, օրինակության համար մղվող պայքարի մի մասնիկն է և այսօր, հավաքելով այստեղ, ընդամենը ևս մեկ անգամ ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք մեր միտքը, մեր ասելիքն առ այն, որ չկարծեք մենք երբևէ մոռանալու ենք այն, ինչ եղել է, չկարծեք, որ ծնողները մոռանալու են ինչ է եղել և մեր վրեժի պայքարը, իրավական բոլոր հիմքերն ունենալով, մենք շարունակելու ենք»,- ասաց 44-օրյա պատեազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը։
Նրա խոսքով, այն պատերազմը, որ բերեցին մեր երկիր, այն արյունը, որ բերեցին մեր տուն, արհեստածին էր, այն հնարավոր էր կանխել, եթե ընդամենը ինչ-որ մեկը չասեր՝ «ավելի լավ է ինձ գժի տեղ դնեն, բայց հանկարծ ինձ դավաճան չասեն»։
«Դավաճան», «դավաճան» բղավեցին հավաքվածները։
Գ. Նազարյանի խոսքով, իդեալականն այն կլիներ, որ այստեղ հավաքված լիներ առնվազն 8000 ծնող, 16 հազար քույր և եղբայր, սակայն հիմա, ովքեր այստեղ են, բոլոր հերոս նահատակ տղերքի հավաքական կերպարն են ու արտահայտում են բոլորի շահերը։
«Ծնողների մի մասն այս ծանր հարվածից հետո պարզապես նոկատուային վիճակում են, կորցրել են հետաքրքրությունն ամեն ինչի նկատմամբ, այստեղ բոլոր հավաքվածներս պետք է օգնենք նրանց այդ վիճակից դուրս կան։ Կան ծնողներ, ովքեր որոշել են այս կամ այն նպատակով մի կողմ քաշվել, բայց վստահեցնում եմ, որ նրանք փոքրամասնություն են։
Մենք հետևողական ենք լինելու և նա, ով գիտակացաբար մեր երկիր, տուն պատերազմ, արյուն, ողբերգություն բերեց և օրեր առաջ էլ խոստովանեց՝ կարող էր այնպես անել, որ մեր տղերքն այսօր մեր կողքին լինեին, դրանից հետո, կարծում եմ, որևէ բանական մարդ չի կարող անտարբեր լինել»,- հայտարարեց Գեղամ Նազարյանը։
Նա ասաց, որ եթե մեկ-երկու օր էլ քնած մնանք, այս երկիրը, հավատացեք, էլ մերը չի լինելու, բայց տղերքը մեզ օգնում են, և մենք այդ գործը պետք է ավարտենք։
«Մենք արդեն իսկ հաղթած ենք, քանի որ ունենք նահատակ հերոս տղերքի մի հսկա բանակ, որ երկնքից մեզ անդադար աջակցում են։
Երկնքում մեր տղերքը պահանջ ունեն մեզանից»։
Հարակից հրապարակումներ`
- Խոսեցին դավաճանության մասին, հետո՝ լռեցին, քանի որ հասկացան՝ դրա պոչը, եթե ոչ գլուխը, հասնում է իրենց. Խաչիկ Մանուկյան
- Տեղ չունեմ գնալու, իմ տեղն այժմ Եռաբլուրն է. Զոհված զինծառայողի հայր
- Սկսում եմ հացադուլ, Փաշինյանին չձերբակալելու դեպքում մայիսի 8-ին կինքնահրկիզվեմ. Զոհված զինծառայողի հայր
- Սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
- Եթե մեր երեխաները հայրենիքի սահմանին են զոհվել, ձեր երեխաներին իրենց անկողիններում են մորթելու. Զոհված զինծառայողի հայր
- Վաղը կարող է մեր երեխաների շիրիմին էլ չկարողանանք գնալ, դուրս եկեք փողոց, ժողովուրդ. զոհված զինծառայողի հայր
- ՔՊ-ականներով թող չմտնեն Եռաբլուր, գալիս են, հիանո՞ւմ են իրենց արածով. Զոհված զինծառայողի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան