Վրաերթի ենթարկված կինը մահացել է
Panorama.am-ի ճշտած տեղեկություններով վրաերթի ենթարկված կինը մահացել է։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Փաշինյանի կառավարական ավտոշարասյունը վթարի է ենթարկել երիտասարդ հղի կնոջ։
Դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունն էլ տեղեկացնում է․«Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան