2008թ․ 10 զոհերի պատասխանատուն նույնպես նա է՝ այդ ճիվաղ մահաբերը․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սահմռկեցուցիչ է տեսնել երկվա վրաերթը։ Առավել սարսափելի է, որ վրաերթից հետո բռնապետիկի շարասյունն անտարբեր շարունակում է արագընթաց երթը։ Բայց արդյո՞ք սա զարմանալի է․․․ Հիշենք, դեռևս 2018թ․ Վայքում տեղի ունեցած միջադեպը, երբ դաժան ծեծի ենթարկվեց ՊՆ փոխգնդապետ Սամվել Մխիթարյանը , ով մինչ այժմ գտնվում է կոմայի մեջ։
Եվ ի՞նչ․․․ Հանցագործության հավանական պատասխանատուն այսօր պատգամավոր է։2019թ․ անհիմն մեղադրանքով կալանավորվեց և հացադուլ հայտարարելուց հետո մահացավ Մհեր Եղիազարյանը։ Եվ նորից ոչ ոք չենթարկվեց պատասխանատվության։ Հիշենք նաև բռնապետիկի ուրիշի բերանով հնչող խոսքերը․ «նրանք զոհվում են հանուն ոչնչի»։
Իր իսկ հրահրած պատերազմի արդյունքում զոհվեցին հազարավոր երիտասարդներ։ Այդ վարչապետ կոչեցյալ ճիվաղը զուրկ է մարդկային տարրական գթասրտությունից։ Նա աջ ու ձախ մահ է սփռում և դրանից հաճույք ստանում։Այլևս տխմար են բոլոր նրանք, որոնք դեռևս կասկածում են, որ 2008թ․ 10 զոհերի պատասխանատուն նույնպես նա է՝ այդ ճիվաղ մահաբերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ ոք չի իջել մեքենայից, քշել գնացել են․ ականատեսը ՝ հղի կնոջ վրաերթի մասին
- Արյունարբուն հիմա էլ՝ հանուն իրա տուն հասնելու հղի կնոջը գցեցին մեքենայի տակ ու սպանեցին․ Սամսոնյան
- Շտապօգնության տնօրենը հաստատում է. Լեո-Պարոնյան խաչմերուկից քաղաքացի են տեղափոխել հիվանդանոց