ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ՄԻՊ զեկույցը Ադրբեջանի կողմից արցախցիների իրավունքների խախտումների մասին
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Զեկույցում նշված էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարությունից և լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցումից հետո գրեթե մեկուկես տարվա ընթացքում ադրբեջանական կողմը տարբեր միջոցներով ոտնձգություններ է իրականացրել Արցախի ժողովրդի իրավունքների՝ այդ թվում կյանքի և առողջության պահպանման իրավունքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության նկատմամբ։ Այդ գործողությունները առավել ագրեսիվ բնույթ են ստացել 2022 թվականի փետրվար- մարտ ամիսներին, որոնց վերաբերյալ մանրամասները ներկայացված են սույն զեկույցի առաջին բաժնում։
2022 թվականի մարտի 8-ի՝ ժամը 01:00-ից ամբողջությամբ խափանվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող միակ գազատարի աշխատանքը, որի հետևանքով Արցախի ամբողջ բնակչությունը զրկվել է գազամատակարարումից։ Տարբեր աղբյուրներից ձեռք բերված փաստերը վկայում են, որ գազատարը դիտավորյալ պայթեցվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Արցախում գազամատակարարման խափանման և դրա հետևանքով հումանիտար դժվարագույն իրավիճակ ստեղծելու ադրբեջանական ուղիղ դիտավորության մասին է խոսում նաև այն փաստը, որ ադրբեջանական կողմը մեկ շաբաթից ավելի է, չի թույլատրում տեղական գազամատակարարող կազմակերպության մասնագետների հասանելիությունը գազատարի վնասված հատված՝ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀ ԱԱԾ-ն քրեական գործեր է հարուցել ՀՀ-Արցախ գազատարի պայթեցման և գազամատակարարման խափանման դեպքերի առթիվ
- Ադրբեջանը պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը. Փաշինյան
- Արցախում վնասված գազատարը նորոգված է, բայց գազ չի լինի
- Զախարովա. Մենք տեղյակ ենք Արցախում գազատարի վթարի հետ կապված ծանր հումանիտար իրավիճակին
- Ադրբեջանն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները. Արցախի տեղեկատվական շտաբ
- Արցախի ՄԻՊ. Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերանորոգել մայր գազատարը
- Նիկոլ Փաշինյանը զերծ մնաց Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց
- Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար Ադրբեջանի հետ տարվում են բանակցություններ. Արցախի ԱԽ
- Գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել, ինչն ավելի է բարդացնելու հետագա աշխատանքները․ Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ-ից Արցախ եկող վնասված գազատարի վերանորոգմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան