Բյուրականի աստղադիտարանը՝ ՄԱՄ «նշանավոր աստղագիտական ժառանգություն»
Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) ընդգրկվել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկի մեջ։ Այս միջազգային հարթակում այլևս համառոտ ներկայացված են թե՛ ԲԱ պատմությունը, թե՛ գիտական գործունեությունն ու ձեռքբերումները։ Այս մասին տեղեկացնում են Աստղադիտարանից։
ՄԱՄ C4 հանձնաժողովը՝ «Համաշխարհային ժառանգությունը և աստղագիտությունը», ներկայումս մշակում է «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկ, որը ծառայելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների թեկնածուներ ներկայացնելու համար։
Հայաստանի կողմից ներկայացվող ցանկը մշակվում է ԲԱ կողմից։ 2021-2024թթ․ C4 հանձնաժողովի կազմում է ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը։
Վերոնշյալ ցանկի համար նախատեսվում է ներկայացնել նաև հայկական հնագույն օրացույցը և ժամանակագրությունը, աստղագիտական բովանդակության հայկական ժայռապատկերները, Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանը, Մեծամորի բլրի աստղագիտական հարթակը, Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությունը և այլ աստղագիտական արժեքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան