Էդգար Ղազարյան. Նիկոլ Փաշինյանին ենթարկվող բոլոր ոստիկաններին սպասվում է նույն ապագան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանին ենթարկվող բոլոր ոստիկաններին սպասվում է նույն ապագան
«Լեո-Պարոնյան խաչմերուկում կնոջը վրաերթի ենթարկելու համար ՃՈ սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է»: Այս վերնագիրը պետք է կարդան բոլոր ոստիկանները։ Նրանց բոլորին նույն հեռանկարն է սպասվում։
Ակնհայտ է, որ ՃՈ սպայական վաշտի հրամանատարը հայտնվել է այդ վիճակում` Նիկոլ Փաշինյանին ապօրինի ծառայություններ մատուցելու համար։ Եթե նա ստացած չլիներ մեքենան թույլատրելիից արագ վարելու հրահանգ, ապա նման դեպք չէր լինի։
Հիմա նա կենթարկվի պատասխանատվության, իսկ մահվան իրական մեղավորը կմնա ազատության մեջ։
Այս հեռանկարը սպառնում է բոլոր ոստիկաններին, ովքեր կատարում են, կամ պատրաստ են կատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի քմահաճություններն ու հանձնարարությունները։
Նրանք դեռ քիչ ժամանակ ունեն հասկանալու համար, թե որքանով է իրենց համար շահեկան սեփական դժբախտությունների և ճակատագրի հաշվին ծառայել հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն»։
Հարակից հրապարակումներ`
- Լեո-Պարոնյան խաչմերուկի մոտ մարդիկ մոմ ու փափուկ խաղալիք են դնում մահացած մայրիկի ու չծնված փոքրիկի համար
- Լեո-Պարոնյան խաչմերուկում կնոջը վրաերթի ենթարկելու համար ՃՈ սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է
- Ոչ ոք չի իջել մեքենայից, քշել գնացել են․ ականատեսը ՝ հղի կնոջ վրաերթի մասին
- Վրաերթի ենթարկված կինը մահացել է
- Շտապօգնության տնօրենը հաստատում է. Լեո-Պարոնյան խաչմերուկից քաղաքացի են տեղափոխել հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին