Ցուցարարները փակել են Մյասնիկյան պողոտան.Ոստիկանության հետ բանակցում է է. Շարմազանովը
«Դիմադրության» շարժման շրջանակներում ՀՀԿ-ի անդամները և քաղաքացիները փակել են Մյասնիկյան պողոտան:
Դիմելով քաղքացիներին՝ ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ կատարվողը կուսակցական պայքար չէ, այլ՝ ազգային պայքար:
Պողոտայում նստած քաղաքացիները վանկարկում են՝ «առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան»:
Մեծ արագությամբ ակցիայի վայր տեղափոխված մեծաքանակ ոստիկանների հետ փորձեց բանացել ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ոստիկանությունը մի քանի անգամ փորձեց բիրտ ուժ գործադրելով ազատել պողոտան բողոքի ակցիայի մասնակիցներից:
Խցանման մեջ հայտնված մեքենաներն իրենց շչակներով միանում էին քաղաքացիների գործողություններին:
Հարակից հրապարակումներ`
- «Դիմադրության» շարժման մասնակիցները տուն հիշեցնող մեծ սև արկղով փակել են Ամիրյան-Պրոսպեկտ խաչմերուկը
- Ազնավուրի հրապարակում բողոքի հավաք են անցկացնում զոհված զինծառայողների հարազատները
- Փաշինյանը հակաիշխանական բողոքի ակցիաների «հեղինակային իրավունքի սերտիֆիկատ» է հանել
- «Դիմադրության» շարժման շրջանակներում մարզային հանդիպումները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան