Լրագրողը շահել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժ/պ-ի ներկայացրած դատական հայցը
«Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը գրում է․
«Դատարանում հաղթել եմ զրպարտողի պիտակ ինձ կպցնել ցանկացողին։
Ուրեմն, ընկերներիս տեղեկացնում եմ, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժ/պ Արտակ Մխիթարյանը դատի էր տվել ինձ, այն բանից հետո, երբ ես հրապարակել էի լուսանկարներ և տեղեկություն պետական գույք հանդիսացող մեքենան աշխատանքային ժամից դուրս, աշխատակիցների սեփական կարիքների համար օգտագործելու, այն ջարդուփշուր անելու մասին։ Գործը սկսվել էր դեռ 05/05/2021 թվին և ավարտվել միայն հիմա։ Դատավորի որոշմամբ․ «Արտակ Գագիկի Մխիթարյանի՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Համլետ Մնացականյանի, հայցն ընդդեմ Նարինե Ռաֆիկի Կիրակոսյանի՝ զրպարտության հետևանքով պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հրապարակային հերքում հրապարակելու պահանջների մասին, թողնել առանց քննության»:
Որ հասկանալի լինի բացատրեմ․ ինձ զրպարտության մեջ մեղադրողը հայց ներկայացնելուց հետո չի կարողացել հիմնավորել իր հայցը, բացի դա, հայցվորը չի ներկայացել մի քանի անգամ իրար հետևից դատարան, որի պատճառով և հայցը թողնվել է առանց քննության։
Ես անչափ շնորհակալ եմ իմ պաշտպան Արամազդ Կիվիրյանին՝ իր բացառիկ պրոֆեսիոնալիզմի ու Մարդ տեսակի համար։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ՊՈԱԿ-ների դեպքում ժամանակավոր պաշտոնակատարներ է դրել և տևական ժամանակ է արգելոցների, արգելավայրերի և այլ բնապահպանական օբյեկտների ղեկավար պաշտոնների համար մրցույթ չի հայտարարում, որ տնօրենի պաշտոնում լինեն փորձ ունեցող ոլորտի մասնագետներ։ Այս դատից հետո, նախարարին, որպես բնապահպան-լրագրող առաջարկում եմ վերանայել ժ/պ ների կարգավիճակներն ու մտածել խնդրի մասին։
Հատկապես, որ երեկ նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել էր Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ, որտեղ հայտարարվել էր, թե պետք է գնալ որակական փոփոխությունների ճանապարհով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները