ՎՏԲ-Հայաստան Բանկն սկսում է «Мир» քարտերի սպասարկումը
2022թ․ ապրիլից «Мир» վճարային համակարգի քարտապանները կարող են կանխիկացնել դրամական միջոցներ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից։ Ծառայությունը հասանելի է նաև ԱՊՀ երկրների գործընկեր վճարային համակարգերի քարտերի համար։
ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում «Мир» քարտերից միջոցների կանխիկացումն իրականացվում է թողարկող բանկերի կողմից սահմանված սակագներով: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից լրացուցիչ միջնորդավճարներ չեն գանձվում։ «Мир» քարտի քարտապանները կարող են ստուգել իրենց հաշվի մնացորդը Բանկի ցանկացած բանկոմատի միջոցով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը սույն թվականի մայիս ամսին նախատեսում է թողարկել սեփական «Мир» քարտեր:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բանկոմատների ամենալայն ցանցը Հայաստանում։ Բանկի բանկոմատների ընդհանուր թիվը հասնում է 210-ի, որից 101-ը տեղակայված են քաղաք Երևանում, 109-ը՝ ՀՀ մարզերում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 10,8%-ով հիփոթեքային վարկավորման ծրագիր Renaissance Premium Home բնակելի համալիրում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկային պորտֆելի մի մասը վաճառել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին
- ԿԲ. ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին