Վանեցյան. Բոլորիդ այսօր ժամը 18։30-ին սպասում եմ Ազատության հրապարակում
«Ես հենց նոր դուրս եկա ոստիկանության Կենտրոնականի բաժնից, որտեղ բերման են ենթարկվել մեր երիտասարդներ, որոնք խաղաղ անհնազանդության ակցիաներ էին իրականացնում Երևանի տարբեր փողոցներում»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, ոստիկանությունն անհամաչափ ուժ է սկսել կիրառել ցուցարարների նկատմամբ։
«Երևի մտածում է, որ այդպես կկոտրի մեր կամքը, կվախեցնի մեզ կամ էլ կկասեցնի մարդկանց հոսքը։ Սիրելի ժողովուրդ, հայրենակիցներ, ընկերներ, բարեկամներ, բոլորիդ այսօր սպասում եմ ժամը 18։30-ին Ազատության հրապարակում։ Մեր պայքարն անկասելի է, հաղթանակը անխուսափելի»,-ասաց նա։
Վանեցյանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքացուց է կախված, թե ինչ երկրում ենք ապրելու։
Նա նշեց, որ ժամը 19-ին կմեկնարկի իրազեկման երթ՝ Մաշտոցի պողոտա-Պարոնյան-Պռոշյան-Բաղրամյան երթուղիով։
Ազատության հրապարակում պայքարին ու դրա մասնակիցներին աջակցություն ու զորակցություն է հայտնելու հայտնի երգչուհիներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Ամեն ինչ առջևում է
- Վանեցյանի գլխավորած ու «Դիմադրություն» շարժման երթերի մասնակիցները հանդիպեցին Հանրապետության հրապարակում
- Ոստիկանները փորձեցին ուժ կիրառել և ժողովրդից ստացան համապատասխան արձագանք. Արթուր Վանեցյան
- Մեր պայքարը ցույց է տալիս, որ հայը չի հանձնվել. Արթուր Վանեցյան
- Սոս Հակոբյանը ոստիկանների կողմից «անհամաչափ և ապօրինի բիրտ ուժ» կիրառելու կադրերն է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան