Ինչո՞ւ է թանկացել դիզվառելիքը. ՄՊՀ-ն պարզել է պատճառները
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում լայն սպառման, ինչպես նաև բարձր կենտրոնացվածություն ունեցող ապրանքային շուկաները։
ՄՊՀ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մանրածախ գների բարձրացմամբ պայմանավորված Հանձնաժողովն ուսումնասիրում է նաև ՀՀ դիզելային վառելիքի շուկան, ինչպես նաև համաշխարհային շուկայի գների դինամիկան և դրա անդրադարձը տարբեր երկրներում դիզելային վառելիքի գների վրա։
Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում իրացվող ամբողջ նավթամթերքը հանդիսանում է ներմուծված ապրանք, միջազգային շուկաներում դիզելային վառելիքի գների բարձրացումները անդրադարձել են Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի վրա:
-Ուսումնասիրության նախնական արդյունքներից պարզվել է, որ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում շուրջ 25-35 %-ով բարձրացել են դիզելային վառելիքի ձեռքբերման գները, ինչպես նաև տեղի է ունեցել լոգիստիկ ծախսերի որոշակի բարձրացում, մինչդեռ նույն ժամանակահատվածում դրամի արժևորումը կազմել է շուրջ 5 %:
-Ներկայումս, համաշխարհային շուկայում գործում են դիզելային վառելիքի երբևէ արձանագրված ամենաբարձր գները: Օրինակ՝ Վրաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվարի համեմատ ապրիլին տեղի է ունեցել դիզելային վառելիքի գնի շուրջ 40 % բարձրացում՝ 471 դրամից հասնելով մինչև 664 դրամի։ Եվրոպական երկրներում նույնպես տեղի են ունեցել դիզելային վառելիքի գնի բարձրացումներ։ Օրինակ՝ Էստոնիայի Հանրապետությունում դիզելային վառելիqը տարեսկզբի համեմատ թանկացել է շուրջ 200 դրամով (շուրջ 32 %-ին համարժեք), Ռումինիայի Հանրապետությունում ՝ շուրջ 650 դրամից դարձել է 860 դրամ (շուրջ 32 % թանկացում), թեև հանդիսանում է նավթավերամշակող պետություն։
Դիզելային վառելիքի շուկայում Հանձնաժողովի ուսումնասիրությունը շարունակվում է»։
Հարակից հրապարակումներ`
- Բենզինի և դիզելային վառելիքի գները համապատասխանաբար աճել են 48.1% և 53.1%-ով. ՀՀ ՎԿ
- Փետրվարին հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.3%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան