Զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մորը սպառնացած աղջիկները հայտնաբերվել են
Ապրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը 19.40-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 166 դպրոցի բակում նկատել է, որ երկու աղջիկ դանակով սպառնում են մի երեխայի: Ինքը մոտեցել է, որ կանխի միջադեպը, սակայն նրանք դանակով սպառնացել են, որ կսպանեն իրեն:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում, սպանության սպառնալիքի կասկածանքով, Մառի փողոցից բերման են ենթարկել 16 և 17 տարեկան աղջիկներին, որոնք տվել են խոստովանական բացատրություն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նախապատրաստվում են նյութեր:
Ավելի վաղ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արամ Գևորգյանը ահազանգել էր. «Դանակով զինված ինչ որ լակոտ՝ 9-րդ դասարանի աղջիկ հարձակվել է Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա։
Նա մանրամասնել էր, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ի երեկոյան՝ 19։40-ի սահմաններում 5-րդ Մասիվում։ Ըստ պատմածի, տարածքի շենքերից մեկում ապրում են Արցախից տեղահանված բնակիչներ։ Տուն վերադառնալիս տիկին Լիդան լսում է խոսակցություն՝ թե պետք է «բոլորին հանել ռադ անել այստեղից», հնչում են նաև հայհոյանքներ արցախցիների հասցեին։
Տիկին Լիդան միջամտում է խոսակցությանը. «Աղջիկ ջան, այդպես պետք չէ խոսել, իրենք տուն էլ են ունեցել, տեղ էլ են ունեցել»։
Այդ խոսքերից հետո աղջիկը հանում է մեծ, սպիտակ պոչով դանակն ու հարձակվում տիկին Լիդայի վրա։
«Այ պառավ, դու ո՞վ ես, որ խոսաս, դու գիտե՞ս՝ իմ հերն ով է։ Քեզ կտոր-կտոր կանեմ, տնեցիքիդ կտոր-կտոր կանեմ։ 30 մետր այդ կինը պայուսակը դեմքին պահած հետ-հետ է գնում»,-պատմել էր Արամ Գևորգյանը։
Նույն օրը տիկին Լիդան ահազանգում է ոստիկանություն, ցույց է տալիս տեղանքը։
«Ոստիկանությունը երկու օր հետո գնացել է դեպքի հետքերով»,-ասել էր Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գերիների ծնողներից որոշները դարդից մահացան, երեխաների հերթը պրծել է, ծնողներն են զոհվում. Լիդա Առուշանյան
- «Գերուն Բաքվում 18-19 տարով են դատապարտում՝ ոչ ծնողն է խոսում, ոչ երկրի տերը». Հերոսի մայր՝ Լիդա Առուշանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա