Մարզիչը ուժային մարզումները համարում է արագ նիհարելու արդյունավետ միջոց
Ֆիթնեսի մարզիչ Լյուսի Բեյքերը պատմել է, որ նիհարելու համար պետք չէ ժամերով զբաղվել կարդիո վարժություններով կամ վազել։ Նա ուժային մարզումներն է համարում արագ նիհարելու արդյունավետ միջոց: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Մարզչի խոսքով՝ մարդիկ կարող են նիհարել ուժային մարզումների օգնությամբ, եթե ճիշտ սնվեն, ամեն օր շարժվեն, շատ հանգստանան և վերահսկեն սթրեսի մակարդակը։
«Ես ապշեցուցիչ արդյունքներ ստացա միայն այն ժամանակ, երբ սկսեցի ուժային մարզումներ անել և կրճատեցի կարդիո վարժությունների քանակը: Եթե ձեր նպատակը ուժեղ, ձգված, սպորտային և առողջ տեսք ունենալն է, վազքը ձեր տարբերակը չէ»,- ասել է նա։
Բեյքերը բացատրել է, որ կարդիովարժությունները մեծացնում են էներգիայի սպառումը, բայց դա նիհարելու ամենաարդյունավետ միջոցը չէ, քանի որ այն չափից շատ ճնշում է մարմինը։ Նա խորհուրդ է տվել վազքը փոխարինել քայլելով, քանի որ քայլելուց մկանների և հոդերի ծանրաբեռնվածությունն ավելի քիչ է, բայց միևնույն ժամանակ մարզիչն ասել է, որ պետք չէ հրաժարվել վազքից, եթե դա նիհարողին հաճույք է պատճառում։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը հայտնել է նիհարելու համար լավագույն նախաճաշը
- Ինչ ուտել նիհարելու համար․ ձվով նախաճաշի 5 բաղադրատոմս
- Որն է օրգանիզմը մաքրելու և նիհարելու իդեալական մթերքը
- Կինը նիհարել է 64 կիլոգրամ՝ չհրաժարվելով իր սիրած կերակուրներից
- Ամենաարդյունավետ նիհարելու միջոցը՝ առանց դիետաների