Բուլղարիան հայտարարել Է ապրիլի 27-ից ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու մասին
«Գազպրոմ» ընկերությունն այսօրվանից դադարեցնում է գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է երկրի Էներգետիկայի նախարարության կայքում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ապրիլի 26-ին, «Բուլգարգազ»-ում ծանուցագիր է ստացվել այն մասին, որ «Գազպրոմ էքսպորտ»-ից բնական գազի մատակարարումը կդադարեցվի 2022 թվականի ապրիլի 27-ից», - նշել են գերատեսչությունում:
Մարտին երկրի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր չեն վառելիքի համար վճարել ռուբլով։
Ավելի վաղ ռուսական կորպորացիայից համանման ծանուցում էր ստացել լեհական PGNiG-ը։ «Գազպրոմ»-ում հայտարարել են, որ մատակարարումները կդադարեն, եթե մինչև ապրիլի 27-ը չվճարեն։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ Եվրոպան գազի դիմաց պետք է վճարի ռուսական ռուբլով։
Հարակից հրապարակումներ`
- Մեդվեդև. Եվրոպան մեկ շաբաթ չի դիմանա առանց ռուսական գազի
- Գերմանիան ռեկորդային գումար կվճարի Ռուսաստանին գազի և նավթի համար
- Հայաստանը գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով
- Գերմանացիների կեսից ավելին դեմ է ռուսական գազի էմբարգոյին
- Մակրոնը չի համաձայնել ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով
- Գազի դիմաց ռուբլով Ռուսաստանին վճարելու հնարավորությունը քննարկվում է. Մհեր Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան